Սամվել Ալեքսանյանի կնոջ ծննդյան շքեղ անակնկալը.կեսգիշերին տան բակում երգել են Սարոն, Հռիփսիմե Հակոբյանը և այլք

Այսօր`մայիսի 4-ին, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Շողերինան նշում է իր 50 ամյակը, ինչի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել եւ հենց այս պահին մի քանի հարյուր անձից բաղկացած հյուրերով նշում է Դվին ռեստորանային համալիրում:

Դե իսկ կեսգիշերին ընտանիքը անակնկալ է մատուցել. շքեղ ծաղիկներ, տորթ, հրավառություն և որ ամենակարևորն է`հայկական շոու բիզնեսի մի շարք կատարողներ`Սարոն, Հռիփսիմե  Հակոբյանը,  ներկա են գտնվել և կենդանի կատարմամբ շնորհավորել Ալեքսանյանի կնոջը:

Ներկայացնում ենք կեսգիշերի անակնկալը, իսկ ավելի ուշ կներկայանանք այսօրվա խնջույքի կադրերով: StarNews-ը շնորհավորում է:

Տեսանյութը`նաև մեր տելեգրամյան ալիքում