«Վերջին անգամ հետը խոսել եմ օրեր առաջ, էնքան ոգևորված էր իր փորձասենյակի կահավորմամբ, ասեց` Թովմաս ջան, արի տես ինչեր ենք արել տղերքի հետ, էնքան ջանադիր էր իր խմբի կազմը, տուն չէին գնում,մինչև վերջացնեն: Ի՞նչ ասեմ, ժայռը տապալվեց, մխիթարական խոսքեր չեմ գտնում մեր հայ ժողովրդին ասեմ: Նա Գարեգին Նժդեհի գաղափարների կրողն էր,նա դեռ պիտի գնահատվի գալիքում»,- Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասեց ժողովրդական երգիչ Թովմաս Պողոսյանը: