Դու միշտ անմահ կմնաս ինձ համար. Արամ Ասատրյանի նախկին հարսի գրառումը`գուսանի մասին

  • Mar 04, 2024

Երեկ գուսան Արամ Ասատրյանի ծննդյան օրն էր:  Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին  նվիրված համերգային երեկոն: Ասատրյանները կազմակերպել էին գուսանին նվիրված մեծ համերգային երեկո, որին մասնակցելու համար հրավիրել էին մի շարք երգիչ-երգչուհիների:

Նրանք, ովքեր ներկա չէին, ինստագրամյան հարթակում հրապարակումներ էին անում Արամ Ասատրյանի մասնակցությամբ:

Նրանց թվում էր նաև Արամի նախկին հարսը`Կարմենը, ով հրապարակելով որդու և Արամ Ասատրյանի լուսանկարը`հետևյալն էր գրել.

«Արամ պապի, դու միշտ անմահ կմնաս ինձ համար»:

Նշենք, որ Արամի որդու` Սեդրակի մահից տարիներ անց, նրա կինը`Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել` կրկին ամուսնանալով: Կարմենն ու նրա ամուսինն այժմ բնակվում են ԱՄՆ-ում։ Նրանք չափազանց ջերմ հարաբերություններ ունեն և մեկը մյուսին ժամանակ առ ժամանակ սեր են խոստովանում ինստագրամյան հարթակում:

Վերջերս էլ Կարմենը համատեղ տեսանյութ էր տարածել`կրկին անգամ սեր խոստովանելով ամուսնուն.

«Բոլոր զույգերին ցանկանում եմ զգալ այն, ինչ մենք ենք զգում ամուսիններով,ամեն օր ավելի ու ավելի եմ սիրում իմ հրաշք ամուսնուս»,-գրել էր նա:

Մեկնաբանություն

Որոնում