Օրեր առաջ հայտնել էինք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ արդեն տևական ժամանակ է, ինչ բուժում է ստանում ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։ Մեր հրապարակման մեջ նշել էինք նաև, որ Լուիզայի հապշտապ մեկնման պատճառը, գուցե, Թոխատյանի վատթարացող առողջական վիճակն է, քանի որ մինչ այս թե՛ Լուիզան, թե՛ դուստրը՝ Լիլիթը, ակտիվ աշխատանքային գործունեություն էին ծավալում, մասնակցում ամենատարբեր միջոցառումների։
Մեր այս հրապարակումից հետո Լուիզան ինստագրամյան իր էջում Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել ԱՄՆ-ից՝ ցույց տալով, որ այժմ իսկապես ամուսնու կողքին է։ Ավելի վաղ դերասանուհին մի քանի հրապարակում էր արել նաև օդանավակայանից։
Հավելենք, որ Թոխատյանի սիրտը ստենտավորել էին օգոստոս ամսին՝ նա երկու անգամ ենթարկվել էր վիրահատության։ Սակայն սրտի հետ կապված խնդիրների լուծումից հետո նրա մոտ առողջական նոր խնդիրներ էին հայտնաբերվել և նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժման: Նոր խնդիրները կապված են նորագոյացության հետ, որը հայտնաբերվել է անսպասելիորեն` սրտի վիրահատությունից հետո: