Արդեն 40 օր է, ինչ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը մահացել է: Նրա անժամանակ մահը ծանր էր բոլորի համար: Երգչին սիրում էին ոչ միայն իր հարազատներն ու ընկերները, այլ նաև երկրպագուները:
Արայի մենեջերը`Լիլիթ Գալստյանը, հենց այն մարդկանցից է, ում համար և´ Արայի, և´ նրա մայրիկի մահը ծանր էր:
Երգչի մահվան 40- րդ օրը նա կրկին հուզիչ հրապարակումներ է արել, որտեղ ինքն ու սիրված երգիչն են:
«40 օր առանց քեզ: Մի տեսակ էս լռությունը խորթ ա իմ համար:
Սպասում եմ զանգես գոռաս, պահանջես, ժպտաս, քննարկենք ու վերջում`սիրում եմ քեզ, Ար ու անջատենք»:
Նշենք, որ StarNews-ը խոսել էր Լիլիթի հետ`Արայի հոգեհանգստի օրը, ով մի քանի խոսքով փորձել էր նկարագրել երգչին:
«Ամեն օր իր հետ կապվսծ հիշողություն է, նա այնպես է ապրել այս տարիները բոլորիս հետ, որ ամեն օր կան հիշողություններ են, բոլորիս հետ մոտ է եղել: Ազնիվ խոսք չգիտեմ, թե այս ամեն ինչից հետո ինչպես ենք կարողանալու ապրել, դեռ շատ տաք ենք:Մենք երգարվեստի մեջ կորցրեցինք նենց մարդու, որի պես այլևս չի լինելու»,- ասել է Լիլիթը: