Սրտի չորրորդ վիրահատnւթյանն է ենթարկվել սիրված դերասանը. Աստղային օրվա ամփոփում

  • Mar 26, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Մոդել Լուսինե Թովմասյանը այս շրջանում ընտանիքի հետ միասին մեկնել է հանգստի, որտեղից էլ պարբերաբար նոր հրապարակումներ է անում։ Նրա հերթական տեսանյութը երեխաների մասնակցությամբ էր։

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն էլ Ելենա Բորիսենկոյի հետ համատեղ տեսանյութ էր ներկայացրել՝ ցույց տալով, թե ինչպես են անցնում իրենց նկարահանումները։

Իր խաղընկերոջ՝ Մկո Քեբաբչյանի մասնակցությամբ էլ տեսանյութ էր տարածել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ու հայտնել, որ օրվա բոլոր տեսարանները համատեղ են եղել ու հասցրել են միանգամից 2 տասնյակ տեսարան նկարահանել։

Իրինա Այվազյանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարահած տեսանյութում խոսել էր իր հասցեին հնչած վատ մեկնաբանություններից։

Առնոլդ Շվարցենեգերը սրտի չորրորդ վիրահատության է ենթարկվել և սրտի ռիթմավարը տեղադրվել է այն բանից հետո, երբ նախորդ սրտի վիրահատություններից սպիական հյուսվածքը հանգեցրել է անկանոն սրտի զարկերի: Նա ունի սրտի բնածին արատ՝ երկփեղկ աորտայի փականի։

Մեկնաբանություն

Որոնում