Ամուսնությունից հետո Պոնչը չափազանց նիհարել է. նոր լուսանկար

  • Apr 27, 2024

Վերջերս ամուսնության մասին հայտարարած դերասան Տարոն Իսպիրյանը`Պոնչը, ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել, որտեղ երևում է, որ նա չափազանց նիհարել է: Անհնար է չնկատել դերասանի արտաքնի բացահայտ փոփոխությունը: Ի դեպ`լուսանկարին կից դերասանը գրել է հետևյալը.

«Արա էս ինչ Սիմպօ եմ»:

 

Նշենք, որ մի քանի տարի է, ինչ քննարկվում է դերասան-հումորիստներ Թամարա Պետրոսյանի և Պոնչի սիրավեպը։ Այս ողջ ընթացքում նրանք ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել են տարածվող լուրերը, սակայան մանավանդ վերջին շրջանում առավել հաճախ են հանդես գալիս համատեղ հրապարակումներով։ Պոնչն ու Տոման նաև միասին հանգստի էին մեկնել, որի կադրերով էլ Պոնչը կիսվել էր սոցիալական ցանցի իր էջերում։

Օրեր առաջ էլ Տոման «Առավոտ լուսո. weekend» նախագծի շրջանակում ակնարկել էր, որ իր կյանքում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել՝ կապված անձնականի հետ։ Դերասանուհին նաև հումորով հավելել էր, որ չնայած հասուն տարիքին՝ այդ փոփոխությունները նոր են տեղի ունենում։

Օրերս կայացավ Տոմայի նոր մոնոներկայացման առաջնախաղը, որտեղ դերասանուհին խոսում էր սիրելիի հետ ծանոթության ու ամուսնական կյանքի մասին:Ներկայացումից պարզ էր դառնում, որ Տոման և Պոնչն ամուսնացել են: Զույգն օրինականացրել է հարաբերությունները նախորդ տարի:

Նշենք, որ իր վերջին հարցացրույցներից մեկի ժամանակ Տոման, խոսելով իր և Պոնչի հարաբերnւթյունների մասին, նշել էր.

«Երբեք փակագծերը անձնականի հետ կապված չեմ բացել, շատ պարզ պատճառով։ Եթե պետք լինի մարդը կասի, եթե պետք չի, ուրեմն պետք չի, որ ասի։ Ես նույնպես այդ կատեգորիային եմ պատկանում, որ եթե պետք լինի կբարձրաձայնեմ, եթե չեմ բարձրաձայնում, ուրեմն պետք չի։ Իսկ թե Պոնչը ինչ գրառումներ է անում, լավ է անում, մեկ-մեկ ես էլ եմ գրում։ Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում իմ և Պոնչի սիրավեպը»։

Մեկնաբանություն

Որոնում