Արտաշ Ասատրյանի դստեր`Սյուզիի նոր ֆոտոշարքն ու ստացած շքեղ ծաղիկները

  • Mar 11, 2024

StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:

Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:

Նշենք, որ այս ամռան համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արտաշի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին:

Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:

Այս անգամ Սյուզին ներկայացրել է իր նոր ֆոտոշարքը, որտեղ շքեղ տեսք ունի, իսկ ձեռքին էլ գարունը խորհրդանշող շքեղ կակաչներ են:

Նշենք, որ  Սյուզին չի դադարում իր հրապարակումներով էլ ավելի հետաքրքրություն ձեռք բերել: Նա պարբերաբար աշնան, ձմռան թեմաներով ֆոտոշարքեր է ներկայացկում, դե իսկ վերջերս էլ ամուսնու հետ գարնան թեմայով էր:

 

Հետևելով Սյուզիի ինստագրամյան հրապարակումներին`երևում է, թե ինչպես է հայրիկը մեկնաբանում դստեր յուրաքանչյուր հրապարակում:

«Պապայի արևը»,- ահա այսպես է Արտաշը դիմում դստերը:


Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել ենք գեղեցկուհի Սյուզիի հարցուպատասխանը ինստագրամյան հարթակում, որի ընթացքում նա անկեղծ պատասխանել է մի շարք հարցերի: Այդ թվում`Սյուզիին հարցրել են, թե ինչպես է ծանոթացել ամուսնու`Մարտունի հետ:

Սյուզին պատմել է, որ ի սկզբանե նա մտերիմ է եղել Մարտունի քրոջ`Լառայի հետ, և հետ այդպես էլ եղել է ծանոթությունը:

Մեկնաբանություն

Որոնում