Հուզիչ տեսանյութ. ինչպես են Սիլվա Հակոբյանի դուստրերը դիմավորում մայրիկին թռիչքից հետո

  • Dec 12, 2023

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այն հայտնիներից է, ով մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Նրան սիրում են և հետևում նրա գործունեությանը:

Նրա ցանկացած հրապարակում հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում:

Երեկ Սիլվան վերադառնում էր Մոսկվայից, իսկ նրա ավագ դուստրը`Միլան, գնացել էր մայրիկին դիմավորելու: Դե իսկ փոքր դուստրը`Սառան, մայրիկին դիմավորեց տանը: Ի դեպ`նա անակնկալ կերպով իր առաջին քայլերն արեց և գրկեց մայրիկին:

Նշենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել իր աշխատանքային գործունեության հետ կապված և մշտապես փակ է պահել իր անձնական կյանքը՝ պարբերաբար նշելով, որ չի սիրում խոսել այդ թեմայով։

Այնուամենայնիվ, ամուսնությունից հետո, երգչուհին սկսեց առավել հաճախ անձնական հրապարակումներ անել ու ժամանակ առ ժամանակ խոսել այդ մասին։

Մեկնաբանություն

Որոնում