Ռաֆայել Երանոսյանն ու նրա սիրելին`կարմիր գորգի վրա. ԲԱՑԱՌԻԿ

  • Mar 01, 2024

Գրեթե մեկ տարի առաջ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի ծննդյան տարեդարձի օրը նա ընկերական հավաքույթ էր կազմակերպել, որին ներկա էին եղել մի շարք հայտնիներ` Գարիկն ու նրա կինը, Արամ MP3-ը կնոջ հետ և Ռաֆայել Երանոսյանը ։

Starnews-ի աչքից չէր վրիպել, որ դերասանը սիրելիի հետ էր։Նախ հոլովակում աղջիկը խուսափում էր նկարվել, ապա Ռաֆայելը հրապարակել էր լուսանկար, որտեղ էմոջիով փակել էր նրա դեմքը:

Սակայն մեզ հաջողվել էր ձեռք բերել նկարը, որում երևում էր Ռաֆայելի կողքին կանգնած աղջկա դեմքը:

Այս ընթացքում Ռաֆայելը մի քանի հարցազրույցներ է տվել, որի ընթացքում խոստովանել է, որ սիրում է:

Երեկ դերասանը սիրելիի հետ մասնակցել է նոր ֆիլմի պրեմիերայի, որտեղ նրանք քայլել են կարմիր գորգով:

Մեկնաբանություն

Որոնում