Դերասան Հայկ Հովհաննիսյանը հայտնի դարձավ մի քանի սերիալներից և հասցրեց կարճ ժամանակահատվածում հայտնություն ձեռք բերել:
Այսօր նրան հետևում են ինստագրամյան հարթակում և շատ անգամներ հարց ու պատասխանների միջոցով շփվում և տեղեկանում Հայկի մասին:
Այս անգամ դերասանը կրկին հարց ու պատասխանի ֆորմատով շփվել է իր հետևորդների հետ:
Նրան հարցեր են հղել`մասնավորապես անձնականի հետ կապված:
Դերասանը նշել է, որ ամուսնացած է, իսկ երեխաներ ունենալու հարցին պատասխանել է փոքրիկ երեխայի հետ հրապարակումով:
Հեգնա՞նք է սա, թե դերասանը հասցրել է ընտանիք կազմել և երեխա ունենալ, պարզ կլինի ավելի ուշ: