Հույս ունեմ`շուտով կկարողանամ գրկել քեզ. Անի Երանյանի հուզիչ շնորհավորանքը`հայրիկի ծննդյան առթիվ

  • Mar 27, 2024

Դերասանուհի Անի Երանյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով։

Դերասանուհին այսօր հուզիչ գրառում է կատարել`այդպիսով շնորհավորելով հայրիկի ծնունդը: Անին նշել է, որ շատ է կարոտել հայրիկին և միաժամանակ հույս է հայտնել,որ շուտով ինքն էլ կկարողանա գրկել նրան: Դերասանուհու հրապարակումը`ստորև

Հավելենք, որ Անիի ծնողները վաղուց ամուսնալուծված են: Դերասանուհին ապրել եւ մեծացել է մորական տատի եւ պապի տանը՝շատ ժամանակ անցկացնելով նաեւ հորական տատի տանը: Անին խոստովանել է, որ մանուկ հասակում շատ էր նեղանում հորից, ով իրենից բավական հեռու էր և նոր ընտանիք ուներ: Դերասանուհին թեև խոստովանել է, որ շատ է սիրում եղբորն ու շատ կապված է նրա հետ, սակայն կար ժամանակ, երբ շատ էր խանդում նրան:

Մեկնաբանություն

Որոնում