Սոնա Ռուբենյանի ամուսնու անակնկալը`ամուսնության 2 տարվա առթիվ. ԼՈւՍԱՆԿԱՐ

  • Nov 28, 2023

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ու ամուսինը երեկ նշում էին իրենց ամուսնության 2 տարին։ Այդ առիթով Սոնայի ամուսինը՝Էմիլը, անակնկալ ծաղիկ է նվիրել կնոջը՝ հետևյալ գրությամբ․

<<Շնորհավոր կյանքս, մեր 2 տարին>>։

Նշենք, Սոնայի հարսանիքը ամենաքննարկվողներից էր։

Հասարակության քննարկման կիզակետում հայտնվեց Սոնայի զգեստը, որի հեղինակը նրա ընկերուհին՝ Մերի Ստեփանյանն էր՝ չնայած ցանցում լուրեր էին տարածվել, թե Սոնայի զգեստի հեղինակը Զուհար Մուրադն է։

Մերին Ինստագրամի իր էջում տեսանյութ էր հրապարակել զգեստի պատրաստման ընթացքից և գրառում արել քննարկումների մասին։

«Օրերս տեղի ունեցավ իմ լավ ընկեր, անչափ տաղանդավոր երգչուհի, քաղցր և ուրախ մարդ՝ Սոնա Ռուբենյանի հարսանիքը։ Շատ մեծ հպարտությամբ, պատասխանատվությամբ և սիրով ես և իմ ամբողջ թիմը ստեղծեցինք հարսի զգեստը իմ լավ ընկերոջ օրն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով։

Ինչպես և ամեն հայտնի անհատի անձնական կյանքի իրադարձություն, այնպես էլ Սոնայի հարսանիքը շատ քննարկվեց հանրության կողմից, մանավանդ՝ հարսանեկան զգեստը։
Բնականաբար, նորաձևության և գեղեցիկի պատկերացումները բոլորիս մոտ կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք և անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում։

Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն:

Հավելենք, որ զույգն ունի 1 տարեկան դուստր՝փոքրիկ Մարին, ում ծննդյան շքեղ տարեդարձի կադրերը ևս ներկայացրել էինք։

Մեկնաբանություն

Որոնում