Տեղեկացրել ենք, որ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանի քույրը` Նարեն, պատրաստվում է մայրանալ: Զույգը երեխայի սեռը պարզելու համար խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին եղել հարազատները: Նարեն տղա է ունենալու, ինչն էլ կանխատեսել էր մորաքույրը:
Կանանց մեկամսյակի առթիվ Նարեն հրապարակել է լուսանկարներ, որտեղ կլորիկ փորիկը երևում է:
Նշենք, որ վերջերս էլ Նարեն հրապարակել էր իր փոքրիկի լուսանկարը`ուլտրաձայնային հետազոտությամբ: Նարեի խոսքով`ամեն բան լավ է և´ իր, և´ իր փոքրիկի հետ: