Այսօր հաղորդավար եւ պրոդյուսեր Արամ Մելիքյանի կնոջ՝ Լիլիթի ծննդյան օրն է: Այդ առիթով Արամը կնոջ համար պատրաստել է գերշքեղ անակնկալ`ավտոմեքենա ու նշել, որ կնոջ`օրեր առաջ ուղղած անակնկալի դիմաց սա ոչինչ է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիլիթը ընտանիքի անդամներին հայտնել էր, որ իրենց ընտանիքում համալրում կլինի: Երեխաները անակնկալից անչափ հուզվել էին:
«Տերը երբեք անպատասխան չի թողնում իր զավակների աղաղակը: Մեր լավագույն նվերը ճանապարհին է»,- ինստագրամյան էջում հայտնել էր ընտանիքը:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ հայտնել էինք, որ Արամ Մելիքյանի եւ նրա կնոջ ընտանիքում մեծ համալրում է եղել՝ նրանք աղջիկներ են որդեգրել: 17-ամյա Էլիզան ու 14-ամյա Ստելլան արդեն մի քանի ամիս է՝ նրանց հետ են ապրում:
Հարցազրույցներից մեկի ընթացքում Արամը պատմել էր, որ կնոջ երազանքն է եղել երեխաներ որդեգրելը, և այն ի կատար են ածել բավականին երկար մտածելուց հետո:
Այսօր նրանք ապրում են մի հարկի տակ ու երջանիկ, և չեն դադարում մտածել կրկին որդեգրման մասին: