Մարիամ Ալեքսանյանը խոսել է իր և Սաշ Սուքիասյանի հարաբերությունների մասին.StarNews-ի հրապարակման հետքերով

  • Oct 16, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը դերասան Սաշ Սուքիասյանն է: StarNews-ը հետևել է զրույցին և ներկայացրել հետաքրքիր մտքերը:

Զրույցի վերջում Սաշը պատասխանում էր բլից հարցերին, որին հաջորդեց հայտնի մարդկանց լուքերի քննարկումը, որոնցում չէր երևում հայտնիների դեմքը:

Երբ հերթը հասավ Մարիամ Ալեքսանյանի լուսանկարին, Սաշն ասաց, որ հավանում է լուքը, այնուհետև հավելեց, որ գիտի, թե ով է նկարում:

Կադրից դուրս Սաշը խոսեց այն մասին, որ ինքը եղել է Մարիամի առաջին սերը, և ինքն էլ սիրահարված է եղել դերասանուհուն, ում հետ եղել են համակուրսեցիներ:

Այն հարցին`թե ով ում առաջին սերն է եղել, Սաշն ասել է, որ ամեն մեկի կարծիքով ինքն է եղել դիմացինի առաջին սերը:

«Մինչև հիմա, որ իրար տեսնում ենք, ասում ենք`իմ սեր, ասա, որ ինձ սիրել ես, ասում եմ հա, դու նենց արեցիր, որ քեզ սիրեմ, Մարիամիկ»,- նշեց Սաշը:

Ինչպես միշտ`StarNews-ի աչքից չի վրիպում ոչինչ: Մեր այս հրապարակումը Մարիամը տարածել է իր ինստագրամյան էջում`գրելով հետևյալը.

«Քանի որ իմ direct-ում միայն այս հարցն է շատանում, պատասխանեմ` մենք լավ ընկերներ ենք, եղել ենք և այսքանը: Սա ընդամենը մեր ներքին հումորն է, իսկ լրատվականների համար`նոր, թարմ նյութի բովանդակություն:Շատերի համար էլ մեկնաբանություն ու անպայման մի վատ բան գրելու առիթ»:

Մեկնաբանություն

Որոնում