StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ և հայտնել, որ այսօր տեղի է ունենում ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանի հարսանեկան արարողությունը, ինչպես նաև ներկայացրել էինք առաջին կադրերը։
https://youtube.com/shorts/rMkwX9Fjj2Y?si=Sh-nSwPE2J6a2ddb
Հարսանիքի քավորն ու քավորկինը դերասաններ Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանն են: Երիտասարդ մայրիկն էլեգանտ տեսքով է ներկայացել: Ինչպես ներկաներն են նշել` «Ծիտ քավորկին»:
Նշենք, որ Հովհաննեսը և Էվելինան չեն պահպանել հայկական ավանդական հարսանիքի սկզբունքները՝ որպես հանդիպման վայր ընտրելով եկեղեցին։
Հենց այստեղ էլ դերասանուհու հայրը դստեր ձեռքը հանձնել է փեսային, որից հետո էլ կայացել է զույգի պսակադրությունը։