StarNews-ը հայտնել է, որ ամերիկաբնսկ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ կդառնա: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը, շուտով ծնողներ կդառնան:
Զույգը որդի է ունենալու, ում անվանակոչելու են ի պատիվ պապիկի`Տիգրան:
Հղիության 3-րդ եռամսյակում գտնվող Լիլիթը այսօր հրապարակում է արել`ցույց տալով, թե ինչպես է տնային պայմաններում կաթիլայիններ ստանում: Թե ինչ է պատահել մայրանալ պատրաստվող Լիլիթին, դժվար է ասել:
Ի դեպ լուսանկարում շնիկը համբուրում է Լիլիթի կաթիլային միացված ձեռքը:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2022 թվականին: Նրանց հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: