StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Վերջին մի քանի օրերի ընթացքում երգիչ Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքը ամենաքննարկվածներիցը։ Իսկ արդեն հիմա զույգը պարբերաբար կադրեր է հրապարակում իր մեղրամսից։
Դերասանուհի Լիա Զախարյանն էլ հոլովակ էր հրապարակել մարզասրահից՝ հայտնելով, որ այս շրջանում ինտենսիվ մարզումներ է անցկացնում, քանի որ քաշ է հավաքել։
Տիգրան Ասատրյանի ավագ որդին՝ Արամ Ասատրյանն էլ, ինստագրամյան իր էջի story բաժնում արխիվային հոլովակ էր հրապարակել Տիգրանի և Արտաշի մասնակցությամբ, որտեղ վերջիններս երգում են 1989 թվականին։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանն էլ արխիվային հոլովակներ էր հրապարակել Արցախից։
Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքն Ուրախների և հնարամիտների ակումբում (КВН) թոքերում հայտնաբերված անվիրահատելի ուռուցքի պատճառով. ուռուցքն ախտորոշվել էր 2022 թվականին։ Այս ընթացքում 82-ամյա հաղորդավարի վիճակը հսկում էին բժիշկները, նա բուժում է անցնում։ Բայց հիմա առողջական խնդիրներն ավելի շատ են, հայտնում է muz-tv.ru-ն։