Դիանա Մալենկոն ամենահամարձակ ու ակտիվ գործունեություն ծավալող դերասանուհիներից մեկն է։ Դիանան միշտ ուշադրության կենտրոնում է, սակայն բացի նրա կերպարներից, տարիներ շարունակ քննարկվում է նաև Դիանայի անձնական կյանքը։
Դիանան պարբերաբար հրապարակումներ է անում իր սիրելիի`ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ:
Սակայն այս անգամ հաղորդավարուհին դիմել է իր հետևորդների օգնությանը: Դիանան խնդրել է խորհուրդ տալ հոգեբանի, ով աշխատում է ֆոբիաների հետ:
Հրապարակումից պարզ է դառնում, որ վերջինս հոգեբանի կարիք ունի`իր իսկ ֆոբիաները հաղթահարելու համար:
Նշենք, որ Դիանան տևական ժամանակ հարաբերությունների մեջ էր դիզայներ Մհեր Գալստյանի հետ, ում մասին խոսելիս դերասանուհին դեռ տարիներ առաջ ասել էր.
«Նշանադրվել եմ իմ երազանքների տղամարդու հետ»։