I love you Daddy. Հրաչ Մուրադյանի և դստեր ջերմ տեսանյութը

  • Feb 26, 2024

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, իր ինստագրամյան էջում հրապարակել է սթորիներ, որտեղ դստեր հետ գնում է խաղահրապարակ: Ճանապարհին հայր և դուստր զրուցում են, ինչի ժամանակ էլ փոքրիկը հայրիկին ասում է, որ շատ է սիրում:

Հավելենք, որ Հրաչ Մուրադյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է։ Եվ միայն վերջին տարիներին՝ ամուսնությունից հետո, նրա անձնական կյանքը հանրային դարձավ։

Հրաչը հաճախ է կնոջ և դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում`ինչը, վստահաբար, ավելի է հետաքրքրում հետևորդներին:

Նշենք, որ օրեր առաջ էլ զույգը ցույց էր տվել, թե ինչպես է դստրիկը դիմավորում հայրիկին և նվիրում վալենտինյան բացիկ:

Նշենք, որ վերջերս հաղորդավարը պատմել է իր և կնոջ պատմությունը.

«Ես ու Անաշը նույն ինստիտուտում ենք սովորել, մեր սկիզբը եղել ա շատ շուտ։ Հետո մենք ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնացել, ամեն մեկս կարծել ա, թե իր կյանքն ա դասավորել։ Ու էն կյանքի փորձը, որ մենք բաժանության ընթացքում ենք ունեցել, հա, ես դրան հիմա բաժանում եմ ասում, այն ժամանակ դա մեզ համար բաժանություն չէր։
Մենք հիմա ենք հասկանում, որ բաժանվել էինք, հիմա իրար գտնելու համար։ Ինքը իմ համար՝ ուժ ա, սեր ա, կապվածություն ա, բայց ոչ պարտավորության իմաստով։
Ուզում եմ ցանկանալ մարդկանց, որ նման հարաբերություններ ունենան։ Ես դա տեսել եմ իմ մամայի ու պապայի մոտ ու միշտ մտածել եմ՝ ոնց ա իրանց մոտ ստացվում ու իմ մոտ չի լինում։ Ես տեսել եմ, որ պապան ու մաման ունեն ներքին հումորներ, որոնք իրանցն ա, դա պետք ա լինի զույգինը, դրա մեջ, համ սեր կա, համ կիրք»,-  անկեղծացել էր Հրաչը։

Մեկնաբանություն

Որոնում