Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հակոբյանը գրում է.
««Թիմ տելեկոմը» մեռե՞..
Ինտերնետ կապ չկա, քաղաքային համարով՝ 100 զանգելն անիմաստ ու ինքնավիրավորական ա։ Հարց. եթե հանկարծ որևէ վճարում ուշացնես, քանի՞ վայրկյան հետո կանջատեն։ Բայց մի անգամ պիտի «տեղում լինեն», որ գոնե մի հասկանալի բան ասեն, չկան, կորած են…
Ու, ոնց հասկանում եմ, սա ժամանակակից, Հայաստանի օրինաչափությունների մեջ է։ Ոչ մի բան չի աշխատում, ոչ մեկը իր տեղում չի»:
