StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում հերթական անգամ հետևորդների հետ կիսվել էր նոր հոլովակով, այս անգամ՝ հումորային բնույթի։
Դերասանուհի Աննա Մանուչարյանն ու դուստրը՝ երիտասարդ երգչուհի Մալենան, այս շրջանում գտնվում են օվկիանոսից այն կողմ, և ինչպես դերասանուհին էր ասել՝ դեռ որոշ ժամանակ էլ այնտեղ կմնան։ Աննան այսօր ևս նոր տեսանյութեր էր հրապարակել ԱՄՆ-ից։
Այս շրջանում ԱՄՆ-ում է գտնվում նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով հետևորդներին ցույց էր տվել, թե ինչ ծաղիկներ է ստացել ներկայացումից հետո։
Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ դստեր՝ Մարիի մասնակցությամբ էր ջերմ տեսանյութ հրապարակել և նշել, որ իրենք մասնակցում են Մարիի ընկերուհու ծննդյան խնջույքին։
Դերասանուհի Անի Երանյանն ու պրոդյուսեր Ելենա Արշակյանը ինստագրամյան իրենց էջերի story բաժնում արված հրապարակումների միջոցով հայտնել էին, որ մահացել է իրենց ընկերը՝ Հարութը։
79-ամյա բրիտանացի դերասանուհի Վիսելա Ռիչարդսին մահացած են գտել Կարիբյան կղզիներում գտնվող իր տան ննջասենյակում, հաղորդում էր The Sun-ը։
Ըստ պարբերականի՝ նախկին դերասանուհու ձեռքերը կապված են եղել: Ոստիկանությունը կարծում է, որ դերասանուհին սպանվել է ավազակների կողմից, որոնք թալանել են նրա ունեցվածքը: Նրա մարմնի վրա բռնության այլ հետքեր չեն եղել: