Ամուսնու մահից հետո ինչ հրապարակում է արել շոումեն Ալիկ Հակոբյանի կինը

  • Feb 22, 2024

Շոումեն Ալիկ Հակոբյանի կինը`Լուիզա Պապոյանը, ամուսնու մահից 10 օր անց ֆեյսբուքյան էջում հրապարակել է սիրելի ամուսնու հետ լուսանկար: Մեկնաբանություններում շատերն են ցավակցել, խոսել Լուիզայի մեծ ուժի մասին: Այստեղ շատերը նշել են ամուսինների ամուր կապի և ներդաշնակության մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։

 

StarNews-ը հանդես էր եղել ուղիղ միացմամբ սիրված շոումենի հոգեհանգստից, որի ընթացքում խոսել էր նաև Ալիկ Հակոբյանի ընկերների հետ:

Նրանցից յուրաքանչյուրն իր ցավն էր հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ալիկն ու կինը` Լուիզան, չափազանց կապված ամուսիններ էին: Լուիզայի  ինքնազգացողությունը հենց  հոգեհանգստի ժամանակ վատացել էր: Նրա համար շտապ օգնություն էին կանչել:

Լուիզան անդադար կրկնում էր` «Ինձ մենակ թողեցիր, մնացի մենակ» արտահայտությունը:

Մեկնաբանություն

Որոնում