Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում խոսում է արցախյան իրադարձությունների մասին, պատմում Արցախում անցկացրած օրերի մասին:
Նախքան այս`Սիրուշոն հաճախ էր հրապարակումներ անում`ցույց տալով իր աշխատանքային օրերն ու ընտանեկան ժամանցը:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհու ամուսինը`Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել:
Արդեն այսօր իրենց դստեր նոր լուսանկարն է տարածել երգչուհին, սակայն կրկին ցույց չտալով դեմքը:
Նշենք, որ ավելի վաղ երգչուհին ներկակացրել էր իրենց օրերը այդ բարդ շրջանում, որն իսկապես հուզել էր շատերին: