«Շանթ» հեռուստաընկերության «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Սիրանուշ Լազյանն է: StarNews-ը հետևել է զրույցին:
Սիրանուշ Լազյանի մանկությունը նրա կյանքի ամենադժվար շրջանն է եղել, և չնայած սրան`դերասանուհին հաճախ է ցանկանում տեղափոխվել այնտեղ.
«Հիմնականում մեծանալով տատիկ-պապիկներիս հետ`իրենց էլ եմ շատ կարոտում 2 կողմի տատիկ-պապիկներս էլ հիմա ինձ հետ չեն, ու ես իրենց շա՜տ կարոտում եմ: 2 կողմի սիրելի թոռնիկն եմ եղել, ու կապս նրանց հետ շատ է եղել: Ես այն սերնդից եմ, ով տարրական դասարաններում թերևս ոչինչ չէր սովորում, ցուրտ էր դպրոցում, ձեռնոցներով գրելը հեշտ չէր: Դպրոցում կաթի փոշու և պեչենյայից ուրախանում ու երջանկանում էինք»,- հիշում է դերասանուհին:
Սիրանուշ Լազյանի հայրն արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից էր: Դերասանուհու հիշողություններում հոր հետ կապված դրվագները քիչ են, իսկ որոնք էլ կան`ամուր է պահում, որ դրանք էլ չկորցնի:
«Շուշիի ազատագրումից հետո հայրս վիրավոր է եկել: Մի քանի օր ծնկի մեջ պատրոնը մնալուց հետո բորբոքում է եղել, ոտքերի հետ կապված խնդիրներ է ունեցել:Հիմա` մայր լինելով, ես հասկանում եմ, որ մայրական բնազդը երբեք ու երբեք չի խաբում: Շուշիի ազատագրումից հետո պապան վիրավոր է եղել, ասել են դու 4 երեխա ունես, այլևս մի շարունակիր, բայց… Տատիկս ամեն օր մի խորը հայացք էր գցում դեպի Սևանը, հետո հասկացա, էդ հայացքով հորս էր սպասում, ինքը մինչև վերջ էլ էդ հայացքով սպասեց… Իմ մաման մինչև հիմա սպասումա, մխիթարվումա, գերիների փոխանակման ժամանակ, ինքը սպասում ա, որ գուցե իր ամուսնուն էլ ուղարկեն: 92-ի զոհերի անունները երբ տարածեցինք, մենք 4 երեխաներով փնտրում էինք մեր հոր անունը`որպես մխիթարանք: Ես մի նկար եմ պահել հեռախոսիս մեջ, հաճախ նայում եմ, ու չգիտեմ էլ հայրս է, թե չէ, ուղղակի նմանացնելով, որովհետև շատ վատ որակովա էդ ֆոտոն, բայց տատիկի այն բնազդն ինձմոտ հիմա այնքան ուժեղա, որ մտածումեմ, դա ինքնա»:
Սիրանուշի համար այս տարիներն այնքանով են դժվար եղել, որ մտերիմ ընկերուհուն անգամ արգելել է իր մոտ հայրիկ բառն ասել: Իր համար ցավոտ է եղոլ լսել այդ բառը, սակայն դերասանուհին նշում է, որ ամենագեղեցիկ բառն է և ներողություն է խնդրում իր ընկերուհուց`Տաթևիկից, անցյալում արած քայլի համար: