«Ֆիզիկական ուժի եմ դիմում՝ ձեռքերը կապում եմ, տանջանքների ժամանակ երեխեն գալիսա, որ փրկի»… Լեռնո Հարությունյան

Join Telegram
  • May 22, 2025

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին դերասան Լեռնո Հարութունյանն ու կինը՝ Սեդան։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Զույգը խոսեց իրենց հարաբերություններից։ Սեդան նշեց, որ երբ վիճում են, ամուսինը, եթե հումորով չի կարողանում շտկել իրավիճակը,  պարտադիր ընկերներից մեկին հրավիրում է երեկոյան տուն։

Լեռնոն անկեղծացավ, որ դժվար է Սեդային նեղացած վիճակից հետ բերելը.

«Ստիպված ֆիզիկական ուժի եմ դիմում՝ ձեռքերը կապում եմ, սկսում խուտուտ տալ։ Տանջանքների ժամանակ երեխեն գալիսա, որ փրկի ՝ չեմ հանձնվում։ Ասում եմ` թող ասի ես քեզ սիրում եմ, բայց նեղացածա` ո՞նց ասի, ասում եմ` ասա, որ դու իմ կյանքն ես: Էս աղջիկն էլ ստիպված ասումա, որ չտանջվի: Սեդան պահանջկոտ ա։ Դե, որ որ նոր էինք ամուսնացել, տուն չունեինք առանձին, ոչինչ չունեինք։ Ինքն անընդհատ ասում էր, ասում էի թող էդ միտքը, որ ունենանք։ Երբ դու ինձ անընդհատ ասում ես` ես էլ ընկնեմ էդ մտքիդ հետևից, չի լինելու ոչ մի բան, էդ էր մեր վեճը։ Եթե Սեդայի տեղը ուրիշ աղջիկ լիներ, ես չէի ունենա էն, ինչ ունեմ հիմա»:

Մեկնաբանություն

Որոնում