Վերջին օրերին ինստագրամում սեր է տիրում։ Բոլորը հրապարակումներ են անում՝ցույց տալով իրենց անցկացրած օրը, ստացած նվերները։ Արմենչիկի կինը ևս բացառություն չէ։ Նա հրապարակել է լուսանկար ու ցույց տվել, թե ինչքան շքեղ ծաղիկներ է ստացել սիրո տոնին։
Նշենք, որ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, մեկ անգամ խոսելով իրենց նրանց առաջին ծանոթության մասին, նշել է, որ դա տեղի է ունեցել Արամ Ասատրյանի հուշ երեկոներից մեկի ժամանակ, որի ընթացքում նա օգնում էր իր ընկերներին կազմակերպչական հարցերով, իսկ Արմենչիկը մասնակցում էր այդ միջոցառմանը:
Արմենչիկի կինը` նշելով, որ իրենց ամուսնական կյանքի ընթացքում նա ընդամենը երկու անգամ է հարցազրույց տվել, որպես բացառիկ դրվագ Մհերին ներկայացրեց նրանց առաջին հանդիպման վերաբերյալ մի պատմություն:
«Արդեն համերգը վերջացել էր, երբ մենք գնում էինք համերգից հետո կազմակերպված միջոցառմանը: Ես նստած էի երգիչների սեղանին ու չնկատեցի, թե ինչպես Արմենչիկը եկավ նստեց մոտս: Մեկ ժամ է, երկու ժամ է Արմենը խոսում է ամուսնության մասին: Մեր առաջին հանդիպումն է ու նա խոսում է ամուսնության մասին: Հեռու եմ պահում ինձ, որովհետև ոնց կարելի է առաջին հանդիպման ժամանակ խոսել ամուսնության մասին, բայց ես հետո հասկացա, որ էտ անկեղծությունը բարությունը դա ինքն է, դա հենց Արմենչիկն է՝ բարի և անկեղծ»,- ասել է Լուսինեն: