Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այս տարի այն նշվում է մարտի 31-ին։
Արդեն իսկ շատ հայտնիներ հրապարակումներ են անում այս տոնի առթիվ:
Աննա Դովլաթյանը ևս դստեր`Կարինայի հետ ֆոտոշարք է իրականացրել, որը «Զատկի» թեմայով է:
Նշենք, որ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանց ընտանեկան ցանկացած հրապարակում ներդաշնակ է և լավ մտածված:
Նրանց ցանկացած նոր համատեղ հրապարակում անմիջապես հայտնվում է ուշադրության կենտրոնում՝ արժանանալով ջերմ մեկնաբանությունների։
Այս հրապարակումը ևս բացառություն չէր: