Քшղցկեղից մшհացել է հայտնի դերասանուհին. Աստղային օրվա ամփոփում

  • Feb 10, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Մահացել է շոումեն Ալիկ Հակոբյանը, պատճառը՝ սրտի կանգ։ Ալիկի ընկերները համացանցը ողողել էին նրա մասին հուշերով ու հրապարակումներով։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը բազմաթիվ հրապարակումներ էր արել ու գրառումներ կատարել։

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով իր կենդանի երգեցողությունը։

Երգիչ Արամեի կինն էլ՝ Աննա Թովմասյանը, նոր հոլովակ էր հրապարակել դստեր՝ Աննա-Մարիայի մասնակցությամբ։

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հետևորդներին ցույց էր տվել այն նորակառույցը, որտեղից իրենք բնակարան են ձեռք բերել, ինչպես նաև հայտնել էի իրենց տեղափոխության ուշացման պատճառը։

75 տարեկանում մահացել է մեքսիկացի դերասանուհի Ռենատա Ֆլորեսը, որը հայտնի է «Վայրի վարդ» հեռուստանովելում տնային տնտեսուհի Լեոպոլդինայի դերով։ Դերասան և պրոդյուսեր Խորխե Օրտիս դե Պինեդոյի խոսքով՝ Ֆլորեսը մահացել է քաղցկեղից։

Մեկնաբանություն

Որոնում