Ամենաթանկը… Տաթևիկ Ադումյանը եղբոր հետ ջերմ լուսանկար է հրապարակել

  • Mar 28, 2024

Տաթևիկ Ադումյանը այժմ ամենասիրված և պահանջված դերասանուհիներից մեկն է, ով բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերեց մի շարք վարկանշային հեռուստասերիալներում նկարահանվելու շնորհիվ։

Այսօր Տաթևիկի եղբոր ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին եղբոր հետ ջերմ լուսանկար է հրապարակել`գրելով հետևյալը.

«Ամենաթանկը»:

Նշենք, որ Տաթևիկ Ադումյանի մայրը արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում է արտերկրում և վերջերս՝ 8 տարվա բացակայությունից հետո վերադարձել էր Հայաստան։ Տաթևիկը հոլովակ էր հրապարակել և ցույց տվել, թե ինչ անակնկալ է արել մայրիկին։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր.

«Կյանքի բերումով` իմ սիրելի, թանկ մայրիկն արդեն 8 տարի Հայաստանում չէր։  Եվ թեպետ մենք պարբերաբար հանդիպումներ էինք ունենում արտերկրում, մամայիս սրտի իրական ցանկությունն էր, որ այցելի Հայաստան, որտեղ իրեն անսահման սիրող հարազատները և ընկերները վաղուց կարոտած սպասում էին մամայիս։  Հայ ազգիս ճակատագրի անբաժանելի մասն են արդեն դարձել այս բաժանումները։ Մեր ընտանիքը մեկն է բազմաթիվ հայկական ընտանիքներից, որոնք կարողացել են ամուր և անխախտ պահել սերը և ընտանեկան ջերմ կապերը` անգամ ֆիզիկապես հեռու գտնվելով միմյանցից։ Ինչ էլ որ ասենք, ինչքան էլ որ անենք, կյանքում մեզ համար մամայի արածի համեմատ մեր արածը շատ քիչ է լինելու։ Եթե մամայի աչքերը պետք է արտասվեն, ապա` միայն ուրախության և երջանկության արցունքներ թո՜ղ լինեն դրանք։  Ես ի սրտե կամենում եմ, որ բոլոր իրենց մամաներին կարոտած երեխաները և իրենց զավակներին կարոտած մամաները որքան հնարավոր է շուտ հանդիպեն և գրկեն իրար»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում