Ողբերգшկան դեպք՝ Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մшհացել է

  • Sep 28, 2023
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանից «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Սահակ Հ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը

Մեկնաբանություն

Որոնում