StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:
Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:
Այս ամռան համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արտաշի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին:
Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:
Հետևելով Սյուզիի ինստագրամյան հրապարակումներին`երևում է, թե ինչպես է հայրիկը մեկնաբանում դստեր յուրաքանչյուր հրապարակում:
«Պապայի արևը»,- ահա այսպես է Արտաշը դիմում դստերը:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել ենք գեղեցկուհի Սյուզիի հարցուպատասխանը ինստագրամյան հարթակում, որի ընթացքում նա անկեղծ պատասխանել է մի շարք հարցերի: Այդ թվում`Սյուզիին հարցրել են, թե ինչպես է ծանոթացել ամուսնու`Մարտունի հետ:
Սյուզին պատմել է, որ ի սկզբանե նա մտերիմ է եղել Մարտունի քրոջ`Լառայի հետ, և հետ այդպես էլ եղել է ծանոթությունը: