Starnews– ը մեկ տարի առաջ տեղեկացրել էր, որ փետրվարի 14-ին ծնվել է «Մանկական Եվրատեսիլի 2010» երաժշտական մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանի առաջնեկը։
Զույգը դստերը տվել է Սոֆիա անունը։
Երեկ Վլադիմիր Արզումանյանը հրապարակել է դստեր մասնակցությամբ լուսանկար, որը արված է սև ու սպիտակ գույներով: Սակայն սա չի խանգարում նկատել, որ փոքրիկ Սոֆիան անչափ նման է իր հայրիկին:
Նշենք, որ Վլադիմիր Արզումանյանը 25 տարեկան է: Նա պարբերաբար հանդես է գալիս նոր երգերով և տեսահոլովակներով: