Դերասանուհի, տիկտոկեռ Մագա Հարությունյանի անձի շուրջ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Մագան հաճախ է հայտնվում նաև մեղադրանքների կենտրոնում՝ իր անձնական կյանքի մանրամասների հետ կապված։
StarNews-ը մշտապես հետևում է Մագայի հրապարակումներին, որոնցից շատերը սկանդալային են:
Այս անգամ ևս Մագայի հերթական հրապարակումը սկանդալային է: Բլոգերը մերկ վիճակում է, փրփուրապատ, որտեղ նրան մոտենում և համբուրում է սիրելին` Սուրեն Փահլևանյանը:
Նշենք, որ Մագայի և Սուրեն Փահլևանյանի միությունը ևս շատ քննարկվեց հանրության կողմից, սակայն այս ամենը չի խանգարում զույգին: Նրանք ամեն մի նոր հրապարակման մեջ էլ ավելի ջերմ են, կրքոտ ու սիրառատ: