Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
Սա անընդունելի է մարդկանց համար: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն առաջին իսկ օրվանից մարդկանց կողքին է`իր հանդարտության, միևնույն ժամանակ`չհանձնվելու կոչերով: Նրա արտահայտած մտքերը տարածվում են ողջ համացանցով մեկ, իսկ մարդիկ, ովքեր կիսում են նրա կարծիքը, տարածում իրենք իրենց էջերում:
Երգիչ Արման Հովհաննիսյանն,ով ոչ հաճախ անդրադառնում է մեր երկրում առկա խնդիրներին, այս անգամ, օրինակ` տարածել է Սրբազանի խոսքերն ու գրել.
«Սրբազանն ասաց ամեն ինչ»: