Քավորի և սկեսուր մայրիկի գերշքեղ նվերները`նորապսականերին. սա տեսնել է պետք

  • Apr 23, 2024

StarNews-ը երեկ առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ ապրիլի 22-ին տեղի է ունենում Գևորգ Մկրտչյանի ու սիրելիի՝ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը։ Մենք նկատել ենք այս հարսանիքի բոլոր գեղեցիկ ակնթարթներն ու կիսվել դրանցով մեր ընթերցողների հետ:

Այս անգամ ներկայացնում ենք Գևորգի մայրիկի և քավորի շքեղ նվերները`նորապսակներին: Ռոլեքս ժամացույցներ, ոսկեղեն և այդպես շարունակ:

Ավելի վաղ ներկայացրել ենք տեսանյութ, որտեղ չամուսնացած աղջիկները պայքարում են հարսի ծաղկեփնջի համար`ընկնելով հատակին:

Նշենք, որ  ներկայացրել էինք նաև Քրիստինայի մայրիկի տեսքը`իր դստեր հարսանիքին: Գևորգի զոքանչը բավականին երիտասարդ տեսք ունի, ով երեկ փայլել է իր գեղեցկությամբ: Նա 2 զգեստ է է կրել երեկոյի ընթացքում:

Հիշեցնենք, որ երեկոյի ընթացքում Քրիստինայի մայրիկը`Նելլին, շքեղ անակնկալով է հանդես եկել`զույգին նվիրելով բնակարան:

Նշենք, որ Գևորգը StarNews-ին է վստահել իր հարսանիքի արֆեն իսկ պրոֆեսիոնալ լուսանկարները, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Նշենք նաև, որ կայքերը գրում էին այն մասին, որ նրանց հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն է, իսկ խաչեղբայրը` դերասան Նորայր Եղյանը:

Սակայն ոչ ոք չէր խոսում գեղեցկուհի հարսնաքրոջ մասին: StarNews-ի հետ զրույցում նորափեսան ասաց, որ Քրիստի հարսնաքույրը հարսնացուի քույրիկն է:

Նշենք, որ զույգը  առավոտից արդեն հասցրել էր հրապարակումներ անել՝ ցույց տալով, թե ինչպես է սկսվել իրենց օրը։ Այդ կադրերը ևս ներկայացրել էինք ձեր ուշադրությանը։

Ավելի ուշ զույգը Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում է տվել, ինչպես նաև փոխանակվել ամուսնական մատանիներով:

Նշենք, որ ավելի  վաղ ներկայացրել էինք առաջին կադրերը հարսանեկան արարողությունից, որտեղ երևում է, թե ինչ տեսքով է Գևորգ Մկրտչյանը դարձել փեսացու, ինչ զգեստ է ընտրել Քրիստինան կարևոր օրվա համար, ինչպես նաև՝ շքեղ զարդարանքն ու ֆուրշետը։

Հավելենք, որ ստորև տեսանյութում Քրիստինան ու մայրիկը հուզվում են միմյանց տեսնելով:

Մեկնաբանություն

Որոնում