Երեկ դերասանուհի, դիմահարդար Լիկա Սալմանյանի և Աշոտ Սարգսյանի դստեր 1 տարեկանն էր: Այս առիթով զույգը շքեղ երեկո էր կազմակերպել: Պարզվում է զույգը երեկ դստեր մկրտությունն է իրականացրել: Առաջարկում ենք դիտել ընտանիքի ջերմ ու շքեղ երեկոն:
Նշենք, որ դերասանուհի Լիկա Սալմանյանը հանրությանն առավել հայտնի դարձավ «հարազատ Թշնամի» հեռուստասերիալից։
Ու չնայած նրան, որ ամուսնությունից հետո Լիկան այլևս չի նկարահանվում տարբեր հեռուստանախագծերում, նրան հանրությունը չի մոռացել, ավելին` այն լուրը, որ ամիսներ առաջ դերասանուհին մայրացավ, շատ ուրախացրեց նրա երկրպագուներին:
Նա վերջին անգամ ներկայացավ սիթքոմերից մեկում և այլևս հրաժարվեց առաջարկներից, գուցե պատճառը նրա և Աշոտ Սարգսյանի ամուսնությունն էր։