Կտրուկ վատացել է հայտնի դերասանուհու առողջական վիճակը. Աստղային օրվա ամփոփում

  • Mar 27, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հրապարակած հոլովակի միջոցով հետևորդներին պատմել էր, թե որն է հաճախ առողջական խնդիրների բախվելու պատճառը։

Երգիչ Սարո Թովմասյանն էլ, ով պարբերաբար հումորային հոլովակներով է ներկայանում, այս անգամ ևս զվարճացրել էր հետևորդներին։

Դերասաններ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանն էլ ցույց էին տվել, թե ինչպես են կազմակերպել իրենց ազատ ժամանակը՝ նշելով, որ գրեթե մշտապես աշխատանքի մեջ են։

Դերասանուհի Իրինա Այվազյանը կիսվել էր իր առօրյա լուքով, որը, մեղմ ասած, բավականին տարօրինակ էր ստացվել։

Իսկ, ահա, Նազենի Հովհաննիսյանը կրկին անդրադարձել էր երկրում տիրող իրավիճակին՝ հոլովակի և գրառման միջոցով։

Դերասանուհի Էնն Հեթուեյը իր նոր հարցազրույցում պատմել է, որ ալկոհոլն իրեն ավելի խոցելի է դարձնում ու կտրուկ վատացնում իր առողջական վիճակը։ Դերասանուհին խմելուց հրաժարվելն անվանել է իր անձնական կերպարանափոխության մի մասը, որը սկսվել է հինգ տարի առաջ: Բացի այդ, վատ սովորությունից հրաժարվելը համընկել է աստղի մայրության հետ։

Մեկնաբանություն

Որոնում