«Տատ, էս ինչ գոլդ թվեր ես բռնում»… Ինչպես է Մաշ Իսրայելյանն իր տատիկի հետ Նարդի խաղում

  • Dec 01, 2023

StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգչուհի Մաշ Իսրայելյանի և դերասան, պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի գեղեցիկ ընտանիքին։

Մենք ներկայացնում ենք երգչուհու հրապարակումները, որոնք հետաքրքրություն են առաջացնում:

Այս անգամ կներկայացնենք Մաշի ևս մեկ հրապարակում, որտեղ երգչուհինՆարդի է խաղում իր տատիկի հետ:

Նա կատակով տատիկին ասում է`«Տատ, էս ինչ գոլդ թվեր ես բռնում»:

 

Նշենք, որ վերջերս էլ երգչուհին իր հայրիկի մասնակցությամբ հրապարակում էր արել, որը ներկայացրել էինք:

Նշենք, որ Գարիկի և Մաշի առաջնեկը օրերս դարձավ 1 տարեկան։

Ընտանիքը շքեղ ու գեղեցիկ խնջույք էր կազմակերպել ու նշել դստեր առաջին տարեդարձը։

Մաշը բավական լուրջ էր մոտեցել օրվան ու հատուկ ընտրել բոլոր դետալները։

Մաշը և փոքրիկ Աննան երեկոյի ընթացքում երկու զգեստ են կրել, երկուսն էլ նմանատիպ։

Ինչպես և ենթադրելի էր խնջույքին ներկա են եղել շատ հայ հայտնիներ՝ Կարեն Ասլանյանը, Նարե Գևորգյանը, Լիլիթ Բասյանը, Գևորգ Սիրեկանյանը, Գևորգ Մարտիրոսյանն, երգիչ Գևորգ Մկրտչյանն ու իր նշանածը՝ Քրիստինա Հովհաննիսյանը ու շատ այլ հայտնիներ։
Հայտնի հյուրերը իրենց ինստագրամյան էջերում հրապարակումներ են արել ու կիսվել ուրախ կադրերով։

Զույգը դեռ կեսգիշերին ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել՝ շնորհավորելով դստերը։

Մեկնաբանություն

Որոնում