StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Մաշ Իսրայելյանը ջերմ հոլովակ էր հրապարակել և հետևորդներին ցույց տվել, որ դուստրը՝ Աննան, արել է իր առաջին քայլերը։
Դերասանուհի Ռոմելա Սարգսյան էլ Ելենա Բորիսենկոյի ու Լիա Զախարյանի մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է անցնում իրենց ժամանակը՝ նկարահանման կադրից դուրս։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանն էլ ընտանեկան ժամանցն էր կազմակերպել։ Նրանց հետ էր նաև վերջինիս աները։
Երգիչ Գոռ Եփրեմյանն էլ, ով այս շրջանում հայրենիքում է գտնվում, պարբերաբար նոր հրապարակումներով է հանդես գալիս։
Երգչուհի Տաթև Ասատրյանն էլ իր նոր հարցազրույցում խոսել էր մանկության տարիների, ինչպես նաև՝ մայրանալու ցանկության մասին։
Դատի են տվել ռեփեր Քանյե Ուեսթին։ Ինչպես գրում է Daily Mail-ը, Քանյե Ուեսթը, իբր, սպառնացել է սափրել իր դպրոցի՝ Donda Academy-ի ուսանողների գլուխները և նույնիսկ փակել նրանց վանդակում։ Ըստ Yeezy-ի նախկին աշխատակից Թրևոր Ֆիլիփսի, ռեփերի դիզայներական ընկերությունում աշխատելու ժամանակ նա ենթարկվել է «դաժան խտրականության, ոտնձգությունների և հաշվեհարդարի» Յեի կողմից։