Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը տեղափոխվել է թուրքական հիվանդանոց: Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում`հրապարակելով մի քանի կադրեր:
Դերասանուհին, սակայն, չի մանրամասնել, թե ինչն է իր`հիվանդանոց տեղափոխվելու պատճառը:
Նշենք, որ տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև ցույց տալիս հաճախ, թե ինչպես է գնումներ կատարում:
Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ դերասանուհին չի սրտնեղում իր ապրելու վայրից, փոխարենը թուրքական առիթներից հրապարակումներ է անում և ուրախանում: