Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարպետին նվիրված համերգային հուշ երեկոն ավարտվեց քիչ առաջ, որի ժամանակ հայրենասիրական երգերով հանդես եկան մի շարք երգիչ-երգչուհիներ: Նրանց թվում էր նաև սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը:
Հետաքրքրականն այն է, որ հետևելով երգչուհու այսօրվա տեսքին`տպավորություն է, որ Սոնան կրկին հղի է և շուտով պատրաստվում է 2-րդ անգամ մայրանալ:
Արդյոք ստեղծված տպավորությունը ճիշտ է, թե՞ պարզապես սխալ զգեստի ընտրությունն է ստիպում նման կարծիք կազմել, դժվար է ասել: Մնում է սպասել`երգչուհու մեկնաբանությանը`տվյալ թեմայի վերաբերյալ:
Նշենք, որ Սոնան ունի 1.3 տարեկան դուստր`փոքրիկ Մարին, ում մասնակցությամբ ցանկացած տեսանյութ սիրված է համացանցի կողմից: