Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրերն էին դարձել Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը։
StarNews-ը ներկայացնում է կարևոր հատվածները։
Երգիչը կիսվեց նաև Արցախի հետ կապված հիշողություններով:
«Առաջին Արցախ այցելությունը շատ լավ եմ հիշում։ 2008 թվականն էր, Արթուր Գրիգորիչի հետ էի, ու երբ ճանապարհ ընկանք, գիտեի՝ հեսա կհասնենք։ Շատ հետաքրքիր ճանապարհ էր և մենք միկրոավտոբուսներով էինք։ «Ընծան» էր, ես այնտեղ իբրև հատուկ հյուր էի, ուղղակի ելույթ պետք է ունենայի։ Ու այդքան աժիոտաժի մեջ Գրիգորիչը մի հատ ժեստ էր արել իմ հանդեպ, որը ես ամբողջ կյանքում չեմ մոռանա, իր հետ էլ շատ երկար խոսել ենք դրա մասին։ Երբ ես մտա իմ սենյակ, որտեղ պետք է ապրեի, մահճակալը կարճ էր ու Գրիգորիչը հավելյալ բան էր բերել, ինչ-որ բանով ավելացրել էին ու ինքը ինձ հետ հատուկ մտավ սենյակ, որ ցույց տա։ Դրանից հետո տարին մի քանի անգամ ես այնտեղ անպայման կայի։ Նախավերջին անգամ ես գնացի համերգներով՝ մինչև Մարտունի, Մարտակերտ, Շուշի, Հադրութ, Ստեփանակերտ։ Ցերեկը զինվորները համար էի համերգներ ունենում, երեկոյան՝ հանդիսատեսի։ Դա պատերազմից ամիսներ առաջ էր։ Արցախն ինձ համար հայրենիք է և մի քիչ անձնական բան ասեմ։ Իմ ազգը մշեցի է։ Մուշից գաղթել են Թալին։ Մամայիս կողմը Արմավիրից է ու Շիրակից։ Որպես այդպիսին՝ Արցախի հետ ինձ ոչ մի բան չի կապել, ու ես Արցախը ինձ համար բացահայտել եմ, երբ եկել եմ Հայաստան։ Ռուստաստանում ապրելով՝ նրա կարևորությունը չեմ իմացել։ Բայց, երբ եկա այստեղ, Արցախը մտավ սիրտս ու մեր սրտի մի հատ մեծ կտորն էր, որը հիմա մեզ հասանելի չի ու չգիտենք՝ ոնց կլինի, բայց, ամեն դեպքում, երբ արցախցիների հետ խոսում ես՝ ուժեղանում ես։ Վերջին անգամ, երբ գնացի, արդեն պատերազմից հետո էր ու երբ մոտեցանք Շուշիին, դրանց անհասկանալի տառերով գրված էր Շուշա, երեխու պես լացում էինք»։