Փողը ուտում էին, չէին տալիս. «32 ատամ»-ից ով, ինչպես է մեկնաբանում ակումբի փլուզումը

  • Apr 16, 2024

32 ատամ ակումբի փակման օրվանից շատ երկար տարիներ են անցել, սակայն չեն դադրում խոսակցությունները դրա պատճառների մասին։ StarNews-ը ձեզ է ներկայացնում թե տարիների ընթացքում դերասաններից ով, ինչպես է մեկնաբանել ակումբի փլուզման պատճառները։

Վահագն Գրիգորյանը TET A TET հաղորդման շրջանակում անդրադարձել էր 32 ատամի փլուզմանը: 

«Առաջին պատճառը մեդիադաշտում գումարի պակասելն էր: Կարելի է նաև ասել, որ ֆինանսական բաշխվածության խնդիրներ կային, ինչպես նաև տնտեսական հարցեր: Պետք է նշել նաև, որ որոշեցինք բաժանվել երկու խմբի ու երկու ալիքներով հանդես գալ»:

Հաղորդավարի հարցին, թե ինչու Շանթ հեռուստաընկերություն տեղափոխված թիմը կարողացավ ստեղծել Վիտամին ակումբը, իսկ Արմենիա Թիվի տեղափոխված խումբը չկարողացավ ստեղծել իր ակումբը, Վահագնը պատասխանեց.

«Մեծամասնությունը գնաց Շանթ, Արմուշ, Գարիկ, Վաչե, իրենք մեծամասնությունը այնտեղ էին ու իրենց գնացին շարունակեցին: Իսկ մենք ստեղծող էինք, ու փորձեցին նոր սերունդի հետ ստեղծել; 2-3 տարի նոր սերնդի հետ փորձեցինք նոր շունչ տալ: Բարդ ճանապարհն ենք ընտրել: Իսկ Շանթ տեղափոխվածները հին դեմքերն էին ուժեղ էին, բա պետք է կարողանային պահել»:

Մհեր Բաղդասարյանը, որքան էլ բազմիցս խոսել է 32 ատամ ակումբի տարբեր մասնակիցների հետ, փորձել է նաև լսել Վաչե Թովմասյանի տարբերակն այն մասին, թե ինչու, այնուամենայնիվ չշարունակվեց ակումբի գործունեությունը։

Վաչեն բավական անկեղծ պատասխան տվեց. «Փողը, էդ չէի՞ք ուզում լսեիք, հա´, ասում եմ փողն էր պատճառը, ուտում էին,  չէին տալիս, վերցնում գրպանում էին դնում, ոնց որ ցանկացած հայ իրականությունում ղեկավար անձինք»:

Մհերը փորձեց ճշտել՝ ով, քանի որ այդ ժամանակ ղեկավար անձինք՝ Կարեն Բաբաջանյանն էր և Վահագն Գրիգորյանը։ «Ես անուններ չեմ տալու, այո, իրանք»,-հումորով պատասխանում է Վաչեն ու նաև հավելում.

« Բացի դա, ինչքան էլ մեզ որևէ մեկը ներկայացնում էր, մենք թիմ էինք, ընտանիք էինք և որոշում էինք բոլորս, ցանկացած մեծ որոշում միասին քննարկվում էր, և մի պահ եկավ, որ մեր որոշումները միասին չէր քննարկվում, դարձել էինք աշխատող, ժողով արեցինք, ասեցինք,սենց չի լինի, եկեք միասին քննարկենք, ասեցին` չէ, մենք ենք բրենդը ստեղծել, մենք էլ ասացինք` դե խնդրեմ։ Համոզված եմ, որ հետո Vitamin-ը ավելի հաջողված եղավ»։

Այս օրերի քննարկումն էլ սկսվեց Արմուշի տված վերջին հարցազրույցից։

Անդրադառնալով «32 ատամ» ակումբի փլուզմանը՝ Արմուշը պատմել էր․

«Այդ ամեն ինչի թե՛ հայրը, թե՛ մայրը, թե՛ կնքահայրը եղել է Վահագը Գրիգորյան՝ իմ ընկերը։ Այդ ժամանակ Ռուսաստանում դուրս էր եկել «Քոմեդի քլաբը», ինքը ասաց նման բան պետք է անենք։ Ինքը ասաց, որ պետք է զանգենք ԿՎՆ-ի թիմի անդամներին և ով ցանկանում է միանա»։

Հետաքրքիրն այն է, որ Կարեն Բաբաջանյանի մասին խոսելիս Արմուշը նշեց, որ չի ուզում վերջինիս անունը հնչեցնել և միայն Մհերի հարցադրումից հետո ընդգծեց, որ խոսքը Կարենի մասին է, ով ըստ Արմուշի, համաձայն նախնական պայմանավորվածության պետք է զբաղվեր գովազդային հարցերով․

«Ես ինքս եմ խնդրել, որ իրեն բերեն այդ ճանապարհին, իմ խաթր եղել է։ Այդ տաղանդավոր մարդկանց շնորհիվ ստեղծվեց 32 ատամը, Վահագը դարձավ ստեղծագործական ղեկավարը։ Հենց առաջին ելույթը վերջացավ, արդեն 5 թիվիներից առաջարկներ ունեինք։ Երբ ստեղծվում է մի ընկերների խումբ, որոնք մեկը մյուսի հետ ավտոմատ շղթայված են, եթե մեկը քանդվում է, մնացած բոլորը քանդվում են ու երբ չի գնահատվում դա, եթե այսքան մարդը չլինեին, դու տվյալ անձը չէիր լինի, իսկ դա նշանակում է, որ քեզ միշտ պետք է համեստ պահես, պետք է գնահատել այն, ինչ ունես։ Մենք «Շանթում» շատ լավ էինք զգում մ,եզ և ունենք ծրագիր, որը կոչվում էր 3 պատ, ուղղակի մի օր տվյալ անձնավորությունը գալւս ասում է՝ մենք տեղափոխվում ենք «Արմենիա» թիվի ու մենք տղաներով ասացինք ով է որոշել ու մենք՝ բայց ինչի մենակով, ասաց՝ տղեք հետո պատմելու եմ, հաստատ համամիտ կլինեք։ Այդ ժամանակ էլ մենք՝ որպես ինքը կոլեկտիվից, որոշեցինք իրեն մենակ չթողնել։ Մենք հետո իմացանք, որ ինքը «Շանթի» ղեկավարության հետ կոնֆլիկտ է ունեցելմ դատ ու դատաստաններ։ Բայց մենք դեմ էինք գնալ Արմենիա թիվի, որովհետև ասացինք՝ Արմենայի խոհանոցը մեզ դուր չի գալիս, այնտեղի մթնոլորտը չենք սիրում, իրենց աշխատելաոճը, իրենց վերաբերմունքը պրոյեկտներին, բայց տեղափոխվեցինք ու սկսեցինք 32 ատամ անել ու 3 պատ, կոնտրակտներ կնքեցինք։ Բայց հենց սկզբից ղեկավարությունը տեսնելով, որ մենք փակում ենք իրենց բոլոր հաղորդումներին, բացի «Կարգինից», հենց այդ ժամանակ ԱՄՆ-ում մեծ համերգ դրեցին 7.5-ի ու 32-ի։ 7 ամիս էր անցել ու մի գեղեցիկ օր, այդ տղան եկավ ասաց, 3 պատը չկա, փակվում է՝ ասում են գովազդատուներ չկան, բայց մենք կոնտրակտ ունեինք։ Խոսակցությանը ներկա էր նաև հեռուստատեսության ղեկավարը՝ Վահագն Սարգսյանը; Խոսակցության ընթացքում հասկացանք, որ Վահագը Կարենի խելքը կերել է, որովհետև հենց սկզբից նպատակ եղել է 32-ը քանդելու։ Մենք հասկացանք, որ ախորժակը մեծացել է, հասկացել է, որ կարող են 2 հոգով մնալ և ավելի շատ փող աշխատել, քան այսքան խմբով։ Կերավ մեքենայի կուտը, հասկացանք, որ կորցրեցինք մեր ընկերոջը։ Գնացինք, տղեքով հավաքվեցինք, Վահագին և Կարենին հրավիրեցինք՝ ասացինք մենք գնում ենք «Շանթ», դուք մեզ հետ եք, բայց Կարենը էլ չի լինելու պրոդյուսեր, ասացին չէ՝ մենք գնում ենք «Արմենիա»։ Վահագը ասաց՝ ես գնում եմ իմ ստեղծածի հետևից։ Շատ ուրախ եմ, որ ուշ-ուշ ենք տեսնում Կարենին, որովհետև ինձ հաճելի չի իրեն հանդիպելը։ Ֆինանսական բան չի եղել, ուղղակի մեզ համար անընդունելի է եղել իր միանձնյա որոշումը։ Անցան տարիներ, Վահագն էլ խաբված դուրս եկավ, ինչ-որ հիասթափություն է ունեցել Կարենից։ Վահագը իմ ախպերնա ու մինչև էսօր իրար հետ ենք, ընդամենը 4 տարի դադար ենք ունեցել»:

Դե իսկ օրերս էլ Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդման հերթական հյուրն էր դարձել Կարեն Բաբաջանյանը, ով անդրադարձել էր նախկին գործընկեր Արմուշի հարցազրույցին՝ մասնավորապես իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

«Երբ բաժանվեցինք մի 2 պոռնիկ լրատվամիջոց գրեցին, որ փողի խնդիր կա։ Ես միանգամից սկսեցի ներքին զրույցներում փողոցային լեզվով ասած՝ հայհոյանք պտտել այն մարդկանց վրա, ովքեր թույլ կտան նման բան ասելու։ Հետո նույնիսկ Վաչեն ու մուլտհերոսը գնացին Կռվախնձոր ու մի քանի տեղ ու ասեցին, որ փողի խնդիր չկա։ Իմ կյանքում ես սենց եմ ապրում․ եթե մեկից բաժանվում ես գործնականորեն՝ առաջին իմ սկզբունքը՝ ֆինանսական հարցը հնարավորինս արագ լուծել, որ ավելորդ շահարկումների թեմա չդառնա։ Տոկոս չկար, ֆիքսված աշխատավարձ էր, շատ արդար, եթե նայենք մարդու արած գործ-ստացած փող համամասնությամբ՝ շատ սոցիալիստական։ Հաղորդման մեջ ինձ ներկայացնում է մի հատ էժան, դիշովի մեկը, ով ավտո ա նվեր ստացել ու փաստացի ուրացել իր ընկերներին։ Քո հաղորդման մեջ հնչել է մուտիլովկա։ Ինքը իրեն թույլ է տալիս քանի տարի հետո մարդու արժանապատվությանը կպնի, ասի՝ անունը չեմ ուզում տամ, էն մի հոգին, մարդամեկը։ Ինքը խոսելու բան չունի, ինչ է արել ինքը այսքան ժամանակ։ Իմ հարազատները, կողքի մարդիկ ասում են՝ էդ ինչ փորացավ ա, ինքը դատարկություն ա։ Իմ անունը քեզ ինչ է արել, որ դու էդ ձևով, դու անունիցս զզվու՞մ ես, ես սատկած կռի՞ս եմ, կամ դու ով ես, քեզ ում տեղն ես դրել, որ թույլ ես տալիս մարդու արժանապատվության հետ խաղալ։ Ասում ա՝ դիշովկա, դիշովի մարդ, նվեր տվին, կուտը տվին, ի՞նչ կուտը տալ։ Ինքը իրանից ոչ մի բան չի ներկայացնում, Արամը, Գարիկը զբաղված են, իրենք կայանալու խնդիր չունեն։ 32-ը իմ կյանքում կարևոր էտապ է եղել, ինքն էլ այդ էտապում մի մասնիկ։ Ես դրանից հետո լիքը բան եմ արել։ Դուրսը 24 թիվն ա, երեխա էինք, դա անցանք գնացինք, ուր ես մտնում էդտեղ, ինչ ես անում, որովհետև իր ստեղծագործական կյանքը մի հատ ուղիղ գիծ է՝ 32, Վիտամին, որը նույնն էր, Քարե դարդը պիկ ա տվել երևի իր կյանքում ու վերջ։ Ինքը արժեքավոր ի՞նչ է ստեղծել։ Պոեզը արդեն գնացել է, ինքը ինձ վիրավորել է, կարմիր գծեր անցավ։
Մենք հաղորդումը ստեղծելիս ֆորմատի առումով իրեն պատկերացրել ենք Արմենիա թիվիում, սկզբունքային կետում համաձայնության չեկանք երկկողմանի ու շատ արժանապատիվ հրաժեշտ տվեցիքն իրար։ Հ1-ից դուրդ գալը մեր նախաձեռնությունը չէր, ըստ երևույթին՝ քաղաքական որոշում էր։ Մենք գնացինք «Շանթ» ու իրենք անկեղծ ասեցին, որ իրենց ֆորմատի հաղորդում չի, բայց «Արմենիա» չգնալու համար, մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցելու։ Ու տեղափոխությունը «Շանթից» «Արմենիա», որ ինքը ասում է միանձնյա, դա էլ է սուտ խոսում։ «Արմենիա» հրավերը եղավ Արթուր Ջանիբեկյանի կողմից, ու, ըստ երևույթին, մեր տեղափոխման նպատակը տղերքի զբաղվածության հարցը լուծելն էր։ Մի հատ ժամանակ էր եկել, որ մենք հայտնի էինք դարձել ու «32 ատամ» նախագիծը իր բյուջեով էլ հնարավորություն չուներ մեզ բավարարելու։ « Արմենիա» տեղափովելը եղել է մեր ամենաստացված ֆինանսական դիլը՝ մեր բյուջեն եռապատկվել է։ Մուլտիկներից ուղեղը չորացել է։ Ասում է «Շանթում» «Երեք պատ» էինք անում, գնացինք «Արմենիա»։ «Շանթում» չի եղել «Երեք պատ», դա հենց «Արմենիայում» է եղել։ Մենք իրենց առաջարկեցինք «Երեք պատ»-ը միասին անել՝ պատասխանատվություն, ռիսկ կրելու, տղերքը ասեցին՝ մենք համաձայն չենք, ավելի լավ է՝ մենք ելույթավճարով, ասեցինք՝ օքեյ։ Մեր կողմից էլ ընդունելի եղավ, որ թիվիների պատճառով բաժանվեցինք։ Գործ ունես անադեկվատ, մուլտիկների մեջ հայտնված մարդու հետ, ինչ «Արմենիա» թիվիի ժողով։ Մենք մեր մեջ ժողով ենք արել՝ եկավ մի հատ պահ, որ մերժիր Կարենին առաջացավ, Կարենը հրաժարական չտվեց, իրենք գնացին։ Չորացած ուղեղի հետ գործ ունես։ Մենք մեր փրոդաքշնում հավաքվել ենք, իրենք ուլտիմատում են ներկայացրել, ես չեմ գնացել այդ ուլտիմատմանը։ Վերջին շրջանում բոլորս հոգնել էինք, ամեն շաբաթ 40-50 րոպե հումոր գրել ու խաղալ։ Արդեն դժվար էին սցենար գրում տղերքը ու ստացվում էր, որ նկարահանումից 1-2 օր առաջ դեռ սցենար չկար ու իմ պատասխանատվությունը եղել է ոչ միայն վարչական, որ փողն են ասում, այլ նաև՝ ստեղծագործական ու շաբաթների, ամիսների արդյունքում գեներացվեց մի հատ էներգիա տղերքի հանդեպ ու այդ պռեսսինգը, որ տղերք սենց չի լինի։ Հիմա, որ նայում եմ, այն ժամանակ գուցե լինեի ավելի դիվանագետ, բայց այն ժամանակ ես համարել եմ, որ արդար գործ ենք անում ու հաղթանակներն էլ ռեժիմով եմ, բարձունքներ տենց են գրավում։ Ես եղել եմ պատասխանատուն թիվիի ու հանրության առաջ։ Բոլոր տեսակի հարցերը հարթելու ես իմ վրա եմ վերցրել, իմ օրոք իրենց մազը չի ծռվել։ Ես Վահագին բազմիցս ասեցի, որ սենց երկար չենք կարա։ Երբ Արթուր Ջանիբեկյանն առաջարկեց օգնության ձեռք մեկնել ասեցի, որ պոեզը վաղուց գնացած է, ասեցի՝ ես բեմում փորձեցի լինել Գարիկը Մարտիրոսյան և բեմից դուրս արեցի քո աշխատանքը, իսկ դա շատ դժվար բան է։ Ես կասեմ, որ այդտեղ կա դավադրություն, դավաճանություն։
Արմուշ, է՞ս էիր ուզում ես էս չէի ուզում, գիտե՞ս խի․ որովհետև 2 հատ տղա ես մեծացնում, բայց դու հաշվի չառար, որ 2 հատ տղա էլ ես եմ մեծացնում, մեծ տղես էլ քո 2 բոյին ա ու ընդհանրապես լավ խոսք կա․ երբ մատդ տնգում ես մեկի վրա ու մատնացույց ես անում, հիշի, որ 3 մատդ էլ քեզ են ցույց տալիս»:

 

Մեկնաբանություն

Որոնում