Նկարում Սառան է, նրան ցուցվել է շտապ վիրահատություն. երեխայի մայրը խնդրում է սրտացավ մարդկանց օգնել

Join Telegram
  • Jul 02, 2024

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Հարությունյանը դիմել է հանրության աջակցությանը.

«Սիրելի ընկերներ, շատերդ գիտեք, ովքեր էլ չգիտեն, հիմա կիմանան, նկարում իմ աղջիկն է, Սառան, Աստծո կողմից տրված իմ երրորդ երեխան։ Աղջիկս ունի երկկողմանի խառը տիպի ծանրալսություն ||| աստիճանի, երկկողմանի միկրոօտիա, երկկողմանի ֆենեստրալ օտոսկլերոզ, երկկողմանի վերծնոտային, էթմոիդալ սֆենոիդալ սինուսիտ, երկու ստորին խեցիների հիպերտրոֆիա։ Երկարատև բուժումներից հետո երեկ շտապ ցուցվել է վիրահատություն։ Վիրահատությունը կատարվելու է պետպատվերի շրջանակներում, սակայն մինչ վիրահատությունը, աղջիկս անցել է և դեռ պետք է անցնի մի շարք հետազոտություններ, որոնք վճարովի ծառայություններ են։ Այլևս չենք կարողանում հոգալ վճարովի ծառայությունների համար, խնդրում ենք սրտացավ մարդկանց օգնել ինչքանով որ կարող են։ Վիրահատությունը կատարվելու է հուլիս ամսին։

Մինչև վիրահատությունն անհրաժեշտ է 1.000.000 դրամ, որից 450.000 դրամը գենետիկայի անալիզի համար է:

2479900639400020 (հաշվեհամար) Արդշին բանկ
Լուսինե Հարությունյան

5471280037031314 (քարտի վրայի թվեր)Արդշին բանկ
Լուսինե Հարությունյան

077313135
telcell walett
Լուսինե Հարությունյան

Շնորհակալ եմ բոլոր բարի ու կարեկցող մարդկանց…»:

Մեկնաբանություն

Որոնում