Խենթանում եմ իրա համար… Տեսեք`ում լուսանկարն է հրապարակել Անի Խաչիկյանը

  • Apr 02, 2024

Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական ցանցի իր էջերում, հաճախ է հետևորդների հետ նոր գրառումներով կիսվում։

Այս անգամ Անին իր սթորի բաժնում հրապարակել է որդու լուսանկարը`գրելով հետևյալը.

«Պարզա չէ՞, որ խենթանում եմ իրա համար»:

Նշենք, որ դերասանուհի Անի Խաչիկյանը արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստաէկրաններին է և իր կերտած կերպարներով լսարանի մոտ ասոցացվել է համեստ ու հանդարտ տեսակի հետ։

Մեկ անգամ չէ նաև, որ նշվել է Անիի բնական գեղեցկություն ունենալու փաստը, որն էլ առավել դրական վերաբերմունք է ստեղծել դերասանուհու շուրջ։

Տարիներ առաջ հայտնի դարձավ, որ Անի Խաչիկյանը սիրելի ունի, ով լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն է:

Նշենք, որ անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրությունից հեռու պահող դերասանուհին ամուսնացել է դեռևս 2017 թվականի մայիսին, թեև այդ մասին հայտնի դարձավ միայն 2018–ին, երբ ամուսինը սոցիալական ցանցի միջոցով շնորհավորեց դերասանուհու ծննդյան տարեդարձը։

Նախքան Անիի հետ ամուսնանալը Հայկը մեկ անգամ ամուսնացած եղել էր, իսկ նրանց միությունից հետո ծնվեց զույգի որդին`Տեսլան:

Սակայն այստեղ ևս զույգի հարաբերությունները երկար չտևեցին: Նրանք բաժանվեցին:

Մեկնաբանություն

Որոնում