Տևական Ժամանակ է, ինչ քննարկվում է «Գոյ» Թատրոնի ճակատագիրը։ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում:
Այսօր «Գոյ» թատրոնի դերասանները չեն կարողացել մտնել շենք։ Դերասանները խոսել են Սունդուկյանի փոխտնօրենի հետ և մեկ ժամից ավել բանավիճելուց հետո, կարողացել են մտնել իրենց թատրոն։ Դերասան Աշոտ Տեր- Մաթևոսյանը՝ խոսելով լրագրողների հետ, ասաց,
«Մեկ ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ, վերջին հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ արդեն պետռեգիստր են դիմել։ Պայմանավորվեցինք, որ այդ բանակցությունների ընթացքում մամուլի ասուլիս, ոչինչ չենք անելու։ Բայց պարզվեց, որ իրենք արդեն դիմել են և «Գոյ» թատրոնի՝ որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարեցրել են»։