Սևակ Ամրոյանի կինը փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

  • Apr 11, 2024

StarNews-ը հայտնել էր, որ հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկը`Սևակ Ամրոյանն ու իր կինը`Քրիստինան, ծնողներ են  դարձել:

Սևակը հրապարակում էր արել իր փոքրիկի մասնակցությամբ`գրելով հետևյալը.

«Ու փոխեց ամեն ինչ»:

Արդեն այսօր Սևակի կինը փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու նշել, որ իրենք վերադարձել են տուն:

Ավելի վաղ գրել էինք, որ զույգը չէր ցանկացել հայտնել իրենց երեխայի սեռը`այդպիսով պահելով հետաքրքրությունը: Երեխայի ծնունդի վերաբերյալ հրապարակման մեկնաբանություններում հետևորդները տարբեր բարեմաղթանքներ էին գրում`շնորհավորելով զույգին:

Զույգի ընկերներից մեկը, սակայն, հրապարակմանը կից այնպիսի մեկնաբանություն էր թողել, որից պարզ էր դառնում, որ զույգը աղջիկ է ունեցել:
«Бусинкас»…

Նշենք, որ Սևակն օրեր առաջ շնորհավորել էր կնոջ ծննդյան տարեդարձը`հրապարակելով հուզիչ կադրեր, որտեղից էլ պարզվեց, որ կինը հղի է:

Մեկնաբանություն

Որոնում