Տեսեք, թե ինչ հրապարակում է արել Ռոմել Սարգսյանը`նախկին ամուսնու` իրենց ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո

  • Apr 12, 2024

StarNews-ը մշտապես հայտնի է դարձնում հայկական շոու բիզնեսում առկա մութ ու գաղտնի, դեռևս հանրությանը անհայտ տեղեկություններ, որոնք կարճ ժամանակ անց հայտարարվում են հենց այդ անձանց կողմից:

Մեր ընթերցողները գիտեն`որքան հաճախ ենք խոսում դերասանուհի Ռոմել Սարգսյանի, նրա անձնական կյանքում առկա նորությունների մասին:

Տևական ժամանակ է մենք գրում էինք Ռոմել Սարգսյանի և ամուսնու բաժանման մասին, սակայն կար ինչ որ շրջան, երբ նրանցից երկուսն էլ փորձում էին թաքցնել եղածը:

Մենք ամիսներ առաջ փորձեցինք լուրը ճշտել հենց նրանցից, սակայն Ռոմելան չպատասխանեց մեր հարցին, իսկ Աշոտը խոստովանեց, որ չի ցանկանում խոսել իր անձնականի մասին: Արդեն երեկ դերասանը Tert.amLife-ի հետ զրույցում  հաստատել է StarNews-ի հրապարակումը`նշելով, որ ամուսնացած չէ , իսկ սիրտն էլ ազատ է:

Դե իսկ Ռոմելան ամուսնու այս հայտարարությունից հետո իր ինստագրամյան էջում շարունակում է սովորականի պես հրապարակումներ անել այնպես, ասես ամբողջ մամուլում իր ամուսնալուծության լուրը չի գլխավորում թոփ տասնյակը:

Նշենք, որ օրեր առաջ դերասանուհի Ռոմել Սարգսյանի ծննդյան օրն էր: Այս առիթով դերասանուհին հրապարակում էր արել`գրելով հետևյալը.

«It’s my birthday»:

Դերասանուհուն շտապել էին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ գրել ինչպես երկրպագուները, այնպես էլ նրա կոլեգաներն ու այլ հայտնի մարդիկ:

Գևորգ Գրիգորյանն, օրինակ`տարածել էր Ռոմելի հրապարակումն ու գրել.«Սիրուն»:

Սակայն մենք չտեսանք դերասանուհու ամուսնու`Աշոտի շնորհավորանքը, որը հերթական անգամ կասկածների առիթ հանդիսացավ, որ նրանք ամուսնալուծվել են:

Եվ այս ամենն էլ բավական չէր: Այս ընթացքում Ռոմելն ու Գևորգը հրապարակումներ էին անում, որոնցից պարզ էր դառնում, որ նրանք ասես միասին են և նույն տեղում են հանգստանում: Հատկանշականն այն էր, որ նրանք գիտակցում էին, որ նմանատիպ հրապարակումներով ցույց են տալիս, որ նրանք միասին են, սակայն որպես էդպիսին չէին հայտարարում:

Հերթական հրապարակման մեջ էլ երևում է, որ դերասանուհուն նկարում է հենց Գևորգը:

Վերջերս էլ մեր աչքից չէր վրիպել Ռոմելայի հրապարակած տեսանյութից հատված, որում դերասանուհու ձեռքին իր հեռախոսն է:

Այստեղ երևում էր, որ Ռոմել Սարգսյանի հեռախոսի էկրանին իր և Գևորգի ջերմ և սիրված լուսանկարն էր,ինչը`իհարկե, կարող է ևս հանուն նկարահանման լինել,չէ՞որ արդեն մի քանի նախագիծ է, ինչ Ռոմելան և Գևորգը որպես սիրահար զույգ են ներկայանում:

Հավելենք, որ օրեր առաջ StarNews-ը հանդես եկավ հրապարակումով, որում նշում էր, որ  Ռոմելա-Աշոտ զույգն այլևս միմյանց չի հետևում ինստագրամյան հարթակում: Նրանք մեկը մյուսին ջնջել են հետևորդների ցանկից: Եվ բացի այդ`վերջին շրջանում Ռոմելան իր հրապարակումներում առանց ամուսնական մատանու է:

Ավելին`վերջերս Աշոտը Եգիպտոսում էր` նկարահանման թիմով, որտեղ շատ ամուսնացած մարդիկ`Միհրան Ծառուկյանը, Գրիգոր Դանիելյանը, եկել էին իրենց ընտանիքների հետ միասին:

Այս նույն շրջանում Ռոմելան Հայաստանում ևս ակտիվ հրապարակումներ էր անում, հրապարակումներ անում մի հանգստավայրից, որտեղ մեկ այլ հայտնի դերասան է հանգստանում:

Հավելենք, որ մեկ անգամ Ռոմելան խոսելով ամուսնու խանդի, իր`համբույրի տեսարանների մասին, հետևյալն է ասել.

«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխաանտվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Երբ նոր ընդունվեցի, ինքը արդեն երդորդ կուրսի ուանող էր, սիրահարվեցինք որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։

Իհարկե համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»։

Դե իսկ վերջում չմոռանանք հիշեցնել մեր հայտնիներին, որ մենք երբեք չենք սխալվում և շարունակում ենք զգոն լինել ու մեր ընթերցողներին ներկայացնել այն լուրերը, որոնք նրանք դեռ փափագում են խնամքով թաքցնել:

Մեկնաբանություն

Որոնում